Նրանք, ովքեր ձգտում են փոխել իշխանությունը Ղըրղզստանում, պետք է գործեն խստորեն իրավական դաշտի սահմաններում՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին, ինչպես հաղորդում է 24.kg-ն, հայտարարել է Ղըրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը՝ ապրիլի 8-ին ժողովրդին հղած ուղերձում:
«ԸՆդդիմության առաջնորդների անպատասխանատու գործողությունների արդյունքում երկիրը ոչնչով չարդարացված կորուստ է կրել, զոհվել են անմեղ մարդիկ, երիտասարդ տղաներ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ: Ես ցնցված եմ ողբերգությամբ»"- ասել է Բակիեւը:
Բակիեւը նշել է նաեւ, որ որպես նախագահ վայր չի դրել իր լիազորությունները:
«Ես, որպես Ղըրղզական Հանրապետության նախագահ, ներկայումս զրկված եմ երկրում իրավիճակի վրա ազդելու որեւէ հնարավորությունից»,- ասել է նա:




























