Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 1-ի դրությամբ պահվում է 4585 մարդ, որից 1306-ը` կալանավոր:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 61 օտարերկրյա և 73 ԱՊՀ քաղաքացի հանդիսացող անձ:
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների թիվը կազմում է 94:




























