ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկին, որը դեկտեմբերի 20-ին ազատվել է բանտից, Բեռլինում դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիս կանցկացնի, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 21-ին էլ կանցկացվի Խոդորովսկիի ազատման գործում մեծ դեր ունեցած Հանս Դիտրիխ Գենշերի ասուլիսը։

  Նշվում է նաեւ, որ Խոդորովսկիի ընտանիքը Գերմանիա կմեկնի դեկտեմբերի 21-ին։ Նախկին բանտարկյալի խոսքով՝ ինքը շատ է սպասում ընտանիքի հետ հանդիպմանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Խոդորովսկին  նաեւ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերին՝ ցուցաբերած աջակցության համար։

Հիշեցնենք, Խոդորովսկին   բանտից ազատվել էր դեկտեմբերի 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։  Այժմ նա գտնվում է Գերմանիայում։