Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել մի հիմնարկության բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: