Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.45-ին, Չելյաբինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով Երեւան է ժամանել 35-ամյա Թեմուր Ս.-ն, որը 2006 թ. փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա կալանավորվել է:
Թեմուր Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից տեղափոխվել է Մալաթիայի բաժին` այնուհետեւ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:





























