Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած Bugün, Yeni Şafak եւ Akşam պարբերականները Անկարայում ԱՄՆ դեսպանի դեմ նույն վերնագրով հրապարակումներ են տեղադրել՝ կոչ անելով նրան հեռանալ Թուրքիայից։

Թուրքական Bugün, Yeni Şafak եւ Akşam պարբերականների դեկտեմբերի 21-ի գլխավոր էջի հրապարակումներն ուղղված են եղել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի դեմ։ Հիշյալ պարբերականների գլխավոր հրապարակումներում նշվել է, թե «մեծ կաշառք» գործողության առաջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հանդիպել է Թուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ։

Նշվել է, թե դեսպանների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետն ասել է. «Մենք պահանջեցինք, որ «Հալք» բանկը խզի կապերը Իրանի հետ, բայց չլսեցին (Ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին մեղադրվում է  «Հալք» բանկի միջոցով Իրանի հետ միլիարդավոր դոլարների անօրինական գործարքներ իրականացնելու մեջ-խմբ)։ Հիմա դուք մի կայսրության փլուզման ականատեսն եք լինում»,-ըստ թուրքական Yeni Şafak-ի, ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։

Ավելի ուշ, դատարանը ՆԳ, Էկոնոմիկայի նախարարի, ադրբեջանցի գործարար Ռեզա Զերրաբի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։ Բնապահպանության նախարարի որդուն, Ալի Աղաօղլուին, Ֆաթիհի քաղաքապետին ստորագրությամբ ազատ են արձակել։