Թուրքիայում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն կրկին խուսափել է կոնկրետ պատասխան տալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցին։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում Լիտվայի դեսպանատանը ճաշի սեղանի շուրջ հանդիպման ժամանակ Թուրքիայում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանները Դավութօղլուից հետաքրքրվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով, ինչին ի պատասխան, Դավութօղլուն ասել է. «Հայաստանի հետ հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդրի հետ կապված Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը շարունակվելու է։ Սպիտակ էջ ենք բացել եւ ամեն կառուցողական գաղափարի առաջ բաց ենք»։
Հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ խոսել է Կիպրոսի խնդրից՝ պնդելով, թե Թուրքիան եւ թուրքական կողմը շարունակելու են խաղաղությանն ուղղված համատեղ քայլերը։





























