Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Առողջապահության փոխնախարար է նշանակվելու Արման Բաբլոյանը, ով ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին է:

Իսկ քաղաքաշինության փոխնախարաի պաշտոնում նշանակվելու է Անուշավան Այվազյանը:

Անուշավան Այվազյանի կենսագրական տվյալները

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1968 թ. նոյեմբերի 2,  ք. Երեւան

Կրթություն

1985 -1986 թթ. – Բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարան

1989-1994 թթ. – Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, մասնագիտացում՝ աշխատանքի տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա

2007 – 2009 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մասնագիտացում՝ մաքսային իրավունք, տնտեսագիտության- իրավաբանության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

1995 – 2000 թթ. – Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ

2002 – 2006 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Արարատյան տարածքային բաժանմունքի պետ, գլխավոր մաքսային տեսուչ

2012 -2013 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ

2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների «Թմրամիջոցների հայտնաբերմանն ու նույնականացմանն ուղղված մաքսային զննման, խուզարկության եւ մանրակրկիտ զննման եղանակները», «Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման եւ վերահսկման» թեմաներով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։

Կուսակցական պատկանելությունը

«Օրինաց երկիր» կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի: