Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված սկանդալային «մեծ կաշառք» գործողությունների ժամանակ ձերբակալվածներին դատարան տանելու ժամանակ թուրքական Samanyolu TV հեռուստաընկերությունը պինգվինների մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել։
Թուրքիայում նմանը չունեցած սկանդալային ձերբակալությունների եւ իրադարձությունների ֆոնին հասարակությանը զարմացրել է Samanyolu TV հեռուստաընկերության կողմից պինգվինների մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, երբ այդ պահին դատարան էին տանում ՆԳ, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիներին, խոշոր գործարարներին ու քաղաքապետերին։
Նշենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլի Գեզի այգու իրադարձությունների ժամանակ, երբ արյունալի բախումներ էին տեղի ունենում թուրք ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, թուրքական CNNturk-ը ցուցադրում էր պինգվինների մասին վավերագրական ֆիլմ։





























