Ըստ ամենայնի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը ինքնորոշման ուղին է բռնել։ Նախիջեւանում նախ սեփական բանակ կհայտնվի։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահի կայքը, գրում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բանակ ստեղծելու մասին։ Դրա հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաեւը, որը նախկինում զբաղեցնում  էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության ընդհանուր զորքերի կորպուսի հրամանատարի պաշտոնը։

Զինվորական ստորաբաժանում ստեղծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում  հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Վահիդ Ալիեւը։