Ամերիկյան ռազմական օդանավերը Հարավային Սուդանում գնդակոծվել են ապստամբների կողմից։ ԱՄՆ-ի բանակի երեք զինծառայողներ զոհվել են։ Այս մասին հայտնել է հարեւան Ուգանդայի վարչակազմի ներկայացուցիչը, որտեղ վայրէջք էր կատարել Հարավային Սուդանից մարդկանց տեղափոխած օդանավը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել էր  Հարավային Սուդան ուղարկել 45 զինծառայողի՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը եւ ամերիկյան քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանի տարածքում մարտերը շարունակվում են երկրի նախագահ Սալվա Քիհիրի տապալման անհաջող փորձից հետո: Հաղորդվում է, որ պատճառը դարձել էին նուեր եւ դինկա ցեղերի տարաձայնությունները: Խռովությունների հետեւանքով երկրում զոհվել էր առնվազն 1000 մարդ:

Հարավային Սուդանը քաղաքացիական պատերազմի շեմին է