Քենիայի իշխանությունները որոշել են Հարավային Սուդան մտցնել բանակային ստորաբաժանումներ, որպեսզի տեղահանեն Քենիայի քաղաքացիներին, որոնք հայտնվել են զինված անկարգությունների գոտում:

«Պաշտպանության նախարարությանը հրաման է տրված ապահովել 1.6 հազար քենիացիների տեղահանում, ովքեր Հարավային Սուդանում հայտնվել են աղետալի դրությունում»,- ասվում է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթ գրասենյակի հայտարարության մեջ:

Քենիայի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ քենիացիների մեծ մասը արգելափակվել է Բոր քաղաքում, որը տեղակայված է կոնֆլիկտի գոտում եւ գտնվում է ապստամբական խմբավորումների հսկողության ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France-Presse-ին:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանի տարածքում մարտերը շարունակվում են դեկտեմբերի 15-ից, երկրի նախագահ Սալվա Կիիրին պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո: Հաղորդում են, որ պատճառը նուեր եւ դինքա ցեղերի խմբավորումների միջեւ էթնիկ տարաձայնություններ են, որոնք իրենց թվով ամենամեծն են երկրում: Անկարգությունների արդյունքում երկրում նվազագույնը 1000 մարդ է զոհվել:

Հարավային Սուդանը քաղաքացիական պատերազմի եզրին է