Հանրապետության որոշ շրջաններում` Վայքում եւ Եղեգնաձորում, դեկտեմբերի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում:
Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոցքի, Սիսիանի,Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչեւ 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























