Անկարայի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչության ոստիկանապետերից Հաքան Յուքսեքդաղին մահացած են գտել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում մեքենայի մեջ մահացած վիճակում հայտնաբերել են Անկարայի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչության ոստիկանապետերից Հաքան Յուքսեքդաղին։
Նշվում է, թե հավանական է, որ նա ինքնասպան է եղել։
Նշենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ հանած «մեծ կաշառք» գործողության իրականացնող վարչություններից է եղել նաեւ Անկարայի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։
Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։
Ավելի ուշ, դատարանը ՆԳ, Էկոնոմիկայի նախարարի, ադրբեջանցի գործարար Ռեզա Զերրաբի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։ Բնապահպանության նախարարի որդուն, Ալի Աղաօղլուին, Ֆաթիհի քաղաքապետին ստորագրությամբ ազատ են արձակել։





























