Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան հետաձգվել է: Այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանլին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահի այցը տեղափոխվել է հաջորդ տարվա հունվար, սակայն հստակ ամսաթիվը չի հստակեցվում:
«Իրականում Մարգվելաշվիլիի այցը պետք է տեղի ունենա արդեն այս շաբաթ, բայց որոշակի դժվարությունների հետ կապված, այցը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի: Այսպես, այցը տեղի կունենա հունվարի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում:
Վրաստանի նախագահի հետ Ադրբեջան կայցելի նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակը: Բայց դեռ հստակ ոչինչ չկա, հնարավոր է այցը կայանա հունվարի 11-ին»,-ասել է Սուլեյմանլին եւ հավելել, որ արձանագրությունում նախատեսվում է, որ իր առաջին պաշտոնական այցը Մարգվելաշվիլին կկատարի Ադրբեջան:





























