Հունվարի 4-ին Ուկրաինան կստանա Ռուսաստանի կողմից եվրոբոնդերի վաճառքից ստացված առաջին տրանշը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Գործարքն ավարտվել է ուրբաթ օրը, միջոցների վերջնական փոխանցումը, մեր հաշվարկներով, կկայանա երեքշաբթի օրը»,-ասել է նախարարը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վաճառել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցներով գնված եւ երկու տարվա վաղեմություն ունեցող պարտատոմսերը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանն Ուկրաինային 15 միլիարդ դոլար կտրամադրի