ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 23-ին կազմել է 405.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 554.77 դրամ (աճել է 1.45 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.35 դրամ (աճել է 0.07 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 663.07 դրամ (աճել է 0.38 դրամով):
Ոսկու գինը կազմել է 15587.24 դրամ, արծաթի գինը՝ 252.08 դրամ, պլատինի գինը՝ 17318.43 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր կայացել է 900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.00 դրամ:





























