2014-ից ի վեր Ռուսաստանում օտարերկրացիներին կարգել են վրանային մանրածախ առեւտրով զբաղվել, կամ աշխատել դեղատներում: Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը դեկտեմբերի 19-ին ստորագրել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Օտարերկրացիները կարող են կազմել Աշխատողների ընդհանուր քանակության մինչեւ 15 տոկոսը այն դեպքում, եթե ձեռներցը զբաղվում է ալկոհոլային ըմպելիքների վաճառքով, այդ թվում` գարեջրի:
Մի փոքր առավել «շռայլ» է սպորտի ոլորտը. այստեղ աօտարերկրացիների թիվը կարող է հասնել մինչեւ 25 տոկոսի:
Ձեռներեցները ստիպված կլինեն իրենց գործունեությունը օրենքին համապատասխանեցնել մինչեւ 2014-ի հունվարի 1-ը:





























