Երեւանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։ Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այսօր ներկայացումների առաջին օրն է։ Տոմսերն արդեն բաժանված են ազատամարտիկների, սիրիահայերի, ինչպես նաեւ Երեւանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ընտանիքներին, Երեւանի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին եւ սոցիալական այլ խմբերի ընտանիքներին։ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ընդլայնվել է շահառուների շրջանակը, եւ այս տարի ամանորյա ներկայացումներին քաղաքապետարանի հրավերով մասնակցող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի է»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։





























