Երեւանի քաղաքապետարանի նախաամանորյա միջոցառումների շարքում, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաեւ Հայաստանի կույրերի միավորում։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի սոցապ վարչության պետը միավորման 70 կարիքավոր անդամներին հանձնել է դրամական աջակցության մեկանգամյա նպաստները, ինչպես նաեւ քաղցրավենիքով փաթեթներ։
Հայաստանի կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը միավորման անդամների անունից շնորհակալություն է հայտնել ուշադրության համար եւ նշել, որ այս տարի առաջին անգամ չէ, որ միավորումն արժանացել է Երեւանի քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքին։





























