Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հատարարել է, որ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն եւ ընդգծել է, որ իրենցի հետո լավ քաղաքական էիմ է թողել:

«Ես վստահ եմ` քաղաքականություն չեմ վերադառնա: Խոստացել եմ: Երաշխավորում եմ, որ իշխանությունը, որը թողել եմ, իսկապես ժողովրդավարական երկիր է կառուցելու եւ երբեք կոռուպցիոն չի դառնա: Կտեսնեք»,-հայտարարել է նա` Forbes-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» համագումարի ժամանակ նա լքել է քաղաքական կազմակերպության հանդիսավոր նախագահի պաշտոնը` այդ կերպ հեռանալով քաղաքական դաշտից:

«Ընդամենը մեկ ամիս է անցել: Ես հազիվ եմ հասցրել «քունս առնել»: Ես այն ժամանակ շատ էի աշխատում: Հիմա կաշխատեմ հնարավորություններիս ներածին չափով: Ես ոչ մի տեղ չեմ մեկնելու եւ լինելու եմ հասարակության ակտիվ անդամ»,-ընդգծել է Իվանիշվիլին: