«Եռյակ» երկների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նախագահները գրեթե արտոնել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի ինստիտուցիոնալ մասը: ԱՅս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը հավելել է, որ աշխատանքները իրականացվելու են սեղմ ժամկետներում` մի քանի փուլերով, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը ամբողջական ձեւաչափով սկսի աշխատել 2015-ի հունվարի մեկից:
Նա նաեւ ընդգծել է, որ կարեւոր է պահպանել սահմանված գրաֆիկը: Դրա համար հարկավոր է ավելացնել նախարարությունների ու գերատեսչությունների, ինչպես նաեւ փորձագիտական խմբերի միմյանց հետ փոխգործակցությունը:
Ռուսաստանի նախագահը նաեւ հավելել է, որ չնայած բացասական գլոբալ կոնյուկտուրայի, «եռյակի» ընդհանուր շուկան ընդլայնվում է: «Հայաստանն ու Ղրղըզստանը արդեն սկսել են ակտիվորեն միանալ Մաքսային միության ստեղծմանն ուղղված աշխատանքներին: Հատկանշական է հատկապես հայ գործընկերների ակտիվության մակարդակը: Կարծում եմ`այսօր կարող ենք հաստատել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզը».-ընդգծել է նախագահը:





























