Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանի լուսանկարների շարք է հայտնվել համացանցում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եւ նրան այցելած քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշի եւ կուսակցության պատգամավորներից Փերվին Բուլդանի հետ հանդիպման նոր լուսանկարներ են հայտնվել համացանցում։
Նշենք, որ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել 2013-ի օգոստոսի 18-ին, Իմրալը կղզու բանտում, որտեղ ցմահ ազատազրկված է Աբդուլլահ Օջալանը։
PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։
































