Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 22-ամյա Գուրգեն Բ.-ն, որը մայիսի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Թալինի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Սեւակ Շ.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 15.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 25-ամյա Ավետ Հ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին եւ 258 հոդվածի /խուլիգանությունը/ 4-րդ կետերի մեղադրանքով:





























