ՌԴ «Ռոսկոմնադզորը» կազմել է այն բառերի ցանկը, որոնք բացարձակապես թույլատրելի չէ կիրառել լրատվամիջոցներում` ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային: Դրանք օգտագործելու համար լրատվամիջոցները պաշտոնական նախազգուշացումներ են ստանալու, հաղորդում է «Իզվեստիան»:
Ոճ պարկեշտ բառերի շարքում են դասվելու «տղամարդու եւ կնոջ սեռական օրգաններին, անբարո վարք ունեցող կանանց վերաբերող սանձարձակ արտահայտությունները եւ նմանատիպ լեզվային միավորները»: Հայհոյախառն մյուս արտահայտությունները, որոնք «16+» բնույթի են, մամուլում կարող են հրապարկվել 21:00-ից հետո:
Այն հաղորդումներում, որտեղ հայհոյանքները մոնտաժի միջոցով փոխարինվում են այլ հնչյունով, կկարողանան եթեր հեռարձակվել նաեւ 21:00-ից շուտ:
Նշվում է, որ 12 ամիսների ընթացքում երկու եւ ավելի նախազգուշացման դեպքում Ռոսկոմնադզորը կարող է լրատվամիջոցին լիցենզիայից զրկելու հայց ներկայացնել:





























