Դժվար հարց եք տալիս։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց ՀՀԿ ԱԺխմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` լրագրողի հարցին` ե՞րբ են պատրաստվում «կազյոլ-հաստավիզներին ռադ անել իրենց խմբակցությունից»։ Լրագրողը նախապես ներողություն խնդրեց`հարցը որոշ «ՀՀԿ-ականներին բնորոշ» բառապաշարով կազմելու համար:
Գալուստ Սահակյանը հակընդդեմ մեղադրանք ներկայացրեց, նշելով. «Նայեք մամուլի աշխատողների հայհոյանքները: Առավել եւս՝ այն մարդիկ, որոնք ծառայություններ ունեն, իսկ էդ ընթացքում ստեղ հստակ անգիր էին անում տարբեր օտար լեզուներ, հետ դարձան…էդ մարդիկ էդ գիտակցությունը չունեին, բայց հետ դարձան»:
Չմանրամասնելով իր ակնարկները «հատուկ ծառայություն իրականացնող» լրագրողների մասին՝ Գ. Սահակյանն ասաց. «Յուրաքանչյուրն իր խոսքն ունի, իր լեքսիկոնն ունի, մեկն էլ խոսում է ղզիկի ձայնով, ուրեմն՝ նրան դատապարտե՞նք դրա համար»:
Դիտարկմանը, որ ինաքը՝ Գալուստ Սահակյանը երբեք նման բառապաշար չի օգտագործում՝ նա ասաց. «Իմը մտքումս է, մտքիս մեջ եմ….: Յուրաքանչյուր լրագրող օրը տասը անգամ հայհոյում է, պարտադիր չէ դա ձեր ասած սեռական բնույթի լինի, գրական էնպիսի հայհոյանքներ կան…Ես հայհոյանքների շարադրանքը մտքումս ամփոփում եմ եւ վերածում գրական հայերենի»:





























