Երեւանի վարչական շրջաններում, դեկտեմբերի 24-ին եւ լույս 25-ի գիշերը, ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով 41 միավոր տեխնիկա: Ստացված տեղեկանքների հանրագումարում դեկտեմբերի 25-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 82 տոննա տեխնիկական աղ եւ 169 խմ շլաքային ավազ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձյան ու սառույցի մաքրման աշխատանքները: Նշված բոլոր հատվածները մշակվել են նաեւ աղ ու ավազի խառնուրդով: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները, որոնց ներգրավվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ:





























