Մաքսային միության անդամակցությունը չի խեղդի Հայաստանում մրցակցությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Գների նվազման համար մասշտաբի էֆեկտ է անհրաժեշտ, իսկ դա նշանակում է արտադրության եւ իրացման ծավալների աճ: Մեր շուկան սահմանափակ է, իսկ արտահանումը բարդացել է, ուստի մասշտաբների վրա մինչեւ վերջերս հույս դնել չէինք կարող: Իսկ հիմա մեր ընկերությունների առջեւ կարող է նման թխան լինել, քանի որ Մաքսային միությունը նոր շուկաներ է բացում: Ուստի, մենք, հակառակը, կարող ենք ապրանքների ինքնարժեքի նվազման ականատես լինել»,-ասել է Շաբոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսին Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը հայտարարել էր Մաքսային միության շրջանակներում վերազգային հակամենաշնորհային մարմին ստեղծելու նախապատրաստության մասին:

Շաբոյանի խոսքով՝ հայկական կողմը ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին: «Իհարկե, եւ ռուսական, եւ հետագայում վերազգային մարմինը անվանումով հակամենաշնորհային են, իսկ մերը՝ տնտեսական մրցակցության պաշտպանության: Բայց մեր մոտեցումները դրանից շատ չեն տարբերվում»,-ամփոփել է Շաբոյանը: