Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ։

Արթուր Առաքելյանի կենսագրական տվյալները.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1976 թ. 9 հունիսի, ք. Երևան

Կրթություն 1993-1998 թթ.  - Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարան, մասնագիտությունը՝ համաշխարհային տնտեսագիտությունԱշխատանքային գործունեություն

1993-1996 թթ. - Մոսկվայի «Օլիմպիկ-Կառ» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրեն1998-

1999 թթ. - Ռոստովի մարզի «Յուգ-Նեֆտ» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրեն

1999-2000 թթ. - Մոսկվայի «Վրեմենա Գոդա» ՍՊԸ-ի մեծածախ բաժնի տնօրեն

2000 թ. - «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն2000-2011 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության (ՀՀ ֆինանսների նախարարության «պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ) գնումների կազմակերպման վարչության պետ, ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի վարիչ, գնումների կազմակերպման վարչության պետ, գնումների վարչության պետ, պետի տեղակալ

2011-2013 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ

2013 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար2013 թ. դեկտեմբերի 25-ից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Զինապարտ է, շարքային: Տնտեսագիտության թեկնածու է: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իսպաներենի: 

Կուսակցական պատկանելություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ