Greenpeace-ի բոլոր ակտիվիստները եւ Arctic Sunrise նավի անձնակազմը ՌԴ Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատվել են:
Հաղորդվում է, որ 20-ից ավելի համաներվածներ՝ Բրազիլիայից, Արգենտինայից, Թուրքիայից եւ Ուկրաինայից, արդեն դիմել են միգրացիոն ծառայություն՝ Ռուսաստանը լքելու թույլտվություն ստանալու նպատակով:
Միաժամանակ, Greenpeace-ի ակտիվիստներից մեկը՝ Շվեդիայից Դմիտրի Լիտվինովը, հայտարարել է, որ կշարունակի ռուսական քննչական մարմինների դեմ պայքարը եւ կդիմի դատարան: Լիտվինովը կարծում է, որ իրենից առնվազն պետք է ներողություն խնդրեն ապօրինի կալանքի համար, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Հիշեցնենք, Greenpeace-ի 30 ակտիվիստների ձերբակալել էին սեպտեմբերի 19-ին՝ Բարենցի ծովում «Գազպրոմ»-ի դեմ ակցիա անցկացնելու համար:





























