Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով` Կիեւը դիտարկում է Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունը:

Ուկրաինայի կառավարությունը 2014-ի փետրվարին, հնարավոր է, դիտարկի միասնական մաքսային տարածքի մասին պայմանագիրը, իսկ մարտին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի: Այս մասին ասվում է ՄՄ համաձայնագրերի դիտարկման պլան-գրաֆիկում, հաղորդում է LB.ua-ն` վկայակոչելով Ուկրաինայի կառավարության աղբյուրները: Կառավարության մեկ այլ աղբյուր հաստատել է փաստաթղթի իրական լինելը, սակայն նկատել է, որ դրա կապակցությամբ դեռեւս որոշում չի կայացվել:

Ինչպես նշվում է, պլան-գրաֆիկը մշակվել է վարչապետ Նիկոլայ Ազարովի հանձնարարականով: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ կառավարության նիստերին կդիտարկվեն ՄՄ միջազգային համաձայնագրերը, որոնց կարող էր անդամակցել Ուկրաինան: