Չինաստանը օրենք է ընդունել, որը պաշտոնյաներին արգելում է ծխել հանրային վայրերում, որպեսզի նրանք ծխելուց հրաժարվելու օրինակ հանդիսանան: Օրենքում ասվում է, որ պաշտոնյաներին արգելվում է ծխել դպրոցներում, հիվանդանոցներում, մարզական եւ մշակութային օբյեկտներում, հասարակական տրանսպորտում եւ այլ վայրերում, որտեղ արգելված է ծխելը: Պաշտոնյաներին արգելել են նաեւ ծխախոտ գնել պետության հաշվին, ծխել կամ ծխախոտ առաջարկել` ծառայողական պարտականությունները կատարելիս, հաղորդում է «Սինհուան»:
Փաստաթղթում ասվում է, որ պետական հաստատություններում արգելք է կիրառվելու ծխախոտի վաճառքի եւ գովազդի վերաբերյալ: Իսկ տեսանելի ծանուցումները փակցվելու են դահլիճներում, ընդունարաններում, անցումներում, ճաշարաններում եւ հանգստյան սենյակներում:





























