Աշխարհի բնակչության քառորդ մասը ԱՄՆ-ն ընկալում է որպես ամբողջ աշխարհում հիմնական սպառնալիքի աղբյուր:

Այդպիսին են WIN/Gallup International միջազգային ուսումնասիրության արդյունքները: Այնուամենայնիվ, ուսումնասիրողները նաեւ նշում են, որ պատասխանողներն ամենից հաճախ ԱՄՆ-ն են նշել որպես  բնակության ցանկալի վայր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարցման մասնակիցների մեկ երրորդից ավելին վստահ են, որ աշխարհն ավելի լավը կլինի, եթե քաղաքական գործիչների մեծ մասը կանայք լինեն: WIN/Gallup International-ն ամեն տարի նման հետազոտություն է անցկացնում, որի ընթացքում հարցվել էին  67 հազար մարդ` 65 երկրներում: