ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 13-ին կազմել է 408.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 557.67 դրամ (աճել է 2.75 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.32 դրամ (աճել է 0.06 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 670.89 դրամ (աճել է 0.97 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 16327.85 դրամ, արծաթի գինը՝ 259.83 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18699.77 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, թե այսօր բորսայում կայացել է 1350000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ: