Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 19 շենքի մոտ, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: