Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցում` նախկին գարեջրի գործարանի տարածքում, կիսաքանդ պատի մեջ այրվում է ապակեբամբակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.56-ին, մարվել` 10.15-ին:
Այրվել է 45 քմ ապակեբամբակ:





























