Mitsubishi Materials-ի 12 մենեջերների աշխատավարձը հունվարից կկրճատվի ի նշան այն բանի, որ վերջիններս գիտակցում են արտադրամասի պայթյունի հարցում իրենց պատասխանատվությունը, որի զոհն էր դարձել հինգ մարդ:
«Աշխատավարձերը հունվարից սկսած որոշ ժամանակով կկրճատվեն 30%, 20% եւ 15% տոկոսով», —ընկերության ղեկավարի խոսքերն են մեջբերում ճապոնական լրատվամիջոցները:
30%-ով կկրճատվի գործարանի տնօրենի ամենամսյա վարձատրությունը, 20 տոկոսով՝ նրա տեղակալներինը եւ տարբեր մակարդակի այլ ղեկավարներինը, յոթ շարքային աշխատողների աշխատավարձերը, որոնք կապ են ունեցել տվյալ տեխնոլոգիական գործընթացի հետ, կկրճատվեն 15%-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, հունվարի 9-ին Mitsubishi Materials գործարանում պայթյունից 5 մարդ զոհվել, 9 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ էր ստացել:
Ենթադրվում է, որ դեպքի պատճառը ջերմափոխանակման սարքավորման լվացման ժամանակ ջրածնի պայթյուն է եղել:





























