Փրկարար ծառայությունը հունվարի 14-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազան¬գերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին հայտնաբերել 1954 թ. ծնված Լ. Գ.-ի դին: