Փրկարար ծառայությունը հունվարի 14-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Իսակովի պողոտայում` ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 TU 857 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Ծ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:





























