Փրկարար ծառայությունը հունվարի 14-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջին տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 32 FL 399 պետհամարանիշի, «Օպել» մակնիշի 48 FT 444 պետհամարանիշի եւ թիվ 71 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0742Տ պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1990 թ. ծնված Ն. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: