ԵԱՀԿ նորանշանակ գործող նախագահ Շվեյցարիայի արտգործնախարարը կներկայացնի առաջնահերթությունները Վիեննայում մշտական խորհրդի նիստում: 2014թ. հունվարի 1-ից Շվեյցարիային է անցել կազմակերպության նախագահությունը Ուկրաինայից. իր նախագահության ընթացքում Շվեյցարիան սերտորեն կաշխատի Սերբիայի հետ, որը կնախագահի կազմակերպությունը 2015թ.:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից հայտնում են, թե Շվեյցարիայի նախագահությունը կաշխատի՝ «ստեղծելու անվտանգության համայնք ի շահ բոլորի» եւ կենտրոնանալով անվտանգության եւ կայունության խթանման ուղղությամբ, բարելավելու մարդկանց կյանքը եւ խթանելու ԵԱՀԿ կենսունակությունը:
Բուրքհալթերը կքննարկի Շվեյցարիայի նախագահության ծրագրերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արեւմտյան Բալկանների եւ Հարավային Կովկասի վրա: Նա նաեւ կբացատրի մարդկային հարթության առաջնահերթությունները անդրազգային սպառնալիքներին անդրադառնալիս եւ երիտասարդներին ԵԱՀԿ-ում ներգրավելիս:
Մասնակից պետություններից երիտասարդները զուգահեռ կհանդիպեն Հոֆբուրգում՝ ԵԱՀԿ մոդել համաժողովի շրջանակներում:
Մշտական խորհուրդը որոշում կայացնող մարմինն է, որին ներկայացված են կազմակերպության բոլոր 57 մասնակից պետությունների եւ 11 գործընկեր պետությունների ներկայացուցիչները: Այն գումարվում է յուրաքանչյուր շաբաթ Վիեննայում՝ քննարկելու զարգացումները ԵԱՀԿ տարածաշրջանում եւ կայացնելու որոշումներ:




























