2014-ին Հայաստանի վարչական բաժանումներում պիլոտային փոփոխություններ տեղի կունենան: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ խոսելով համայնքների ամրապնդման սկսված գործընթացի մասին: Փորձնական ռեժիմում են հանգստավայր քաղաքները՝ Ծաղկաձորը, Դիլիջանն ու Ջերմուկը, ինչպես նաեւ Տաթեւ գյուղն ու դրա հարակից գյուղերը: Էքսպերիմենտը տեւելու է մի քանի տարի:
«Կառավարման բոլոր բարեփոխումները կբարձրացնեն տեղական ինքնակառավարման թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչը կօգնի ընդլայնման գործընթացին»,-հավաստիացրել է Տերտերյանը:





























