Ադրբեջանական կողմը բացատրել է, թե ինչ պատճառներով է դադարեցրել Ռուսաստանին գազ մատակարարելը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, հունվարի տասներեքից Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստանին բնական գազ մատակարարելը: Ադրբեջանը Ռուսաստանին օրական երեք միլիոն ք/մ գազ էր մատակարարում:
SOCAR-ի մամուլի ծառայությունում Vesti.Az-ի թղթակցին հաստատել են Ռուսաստանին գազի մատակարարման դադարեցման վերաբերյալ տեղեկությունները: Հաղորդվում է, որ պատճառը գազատարի վերականգնողական աշխատանքներն ու վերանորոգումն է: Գազամատակարարման դադարեցման մասին ռուսական կողմին պաշտոնական տեղեկագիր է ուղարկվել:





























