Երեկ՝ հունվարի 14-ի երեկոյան Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնից փախուստի է դիմե հարկադիր բուժման մեջ գտնվող հիվանդներից մեկը: NEWS.am-ի տեղեկություններով՝ փախուստը կազմակերպվել է կնոջ այցի ժամանակ:

Նա իրեն այցելած կնոջը ճանապարհելու պատրվակով դուրս է եկել շենքից ու փախուստի դիմել: նա 41 տարեկան է, նախկին դատապարտյալ: Դատարանի որոշմամբ էլ գտնվում էր հարկադիր բուժման մեջ: Նրան դեռ չեն հայտնաբերել: