ՌԴ նախկին վարչապետ եւ Առեւտրաարդյունաբերական պալատի նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը երկրի ընթացիկ տնտեսական խնդիրները լուծելու համար Ռուսաստանին առաջարկել է վերադառնալ կառավարման խորհրդային մեթոդներին:
Ըստ նրա՝ խնդիրները, այդ թվում նաեւ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած, տնտեսությունում պետության ոչ բավարար դերի հետեւանքն են: «Դա չի նշանակում տնտեսությունում պետության մշտական գերակայություն: Սակայն դա անհրաժեշտ է որոշակի պատմական ժամանակահատվածներում, իսկ ես կարծում եմ, որ այսօր մենք հենց այդպիսի ժամանակահատվածում ենք», – հայտարարել է Պրիմակովը, հավելելով, որ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում 2008 – 2009թթ. ճգնաժամի ընթացքում ուժեղացվել էր տնտեսության վրա պետության ազդեցությունը, հայտնում է lenta.ru-ն:
Բացի դրանից, Պրիմակովը քննադատել է նեոլիբերալ քաղաքականությունը, որն այսօր իբր իրականացվում է հայրենական տնտեսության ղեկի մոտ գտնվողների կողմից, հայտարարելով, որ ներկայիս պայմաններում նեոլիբերալիզմի սկզբունքներ կիրառելը ոչ միայն վաղաժամ է, այլեւ՝ վնասակար:





























