Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 15-ին, ժամը 15.28-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկ օդորակիչից առկա են կախված սառցալեզվակներ,որոնք իրենցից վտանգ են ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են սառցալեզվակները: