Ֆրանսիային նախագահ Ֆրանսուա Օլանդի ամուսնական դավաճանությունը դերասանուհի Ժյուլի Գայայի հետ, որն օրերս բացահայտել էր մամուլը, նմանակող տեսախաղերի սյուժեի նյութ է դարձել: Խաղն առաջարկում է օգնել 59-ամյա Օլանդին՝ մոտոցիկլով հասնել իր սիրեցյալին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահը հաճախ է գիշերել դերասանուհու հետ, Ելիսեյան պալատից երկու քայլի վրա գտնվող բնակարանում, իսկ ցերեկները նրա հետ շրջել է մոտոցիկլով: Խաղի մեջ այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են հայտնվել:
Ըստ խաղի սյուժեի՝ Օլանդը պետք է խույս տա իր ճանապարհին հանդիպող պապարացիներից, իր նախկին սիրեցյալ Սեգոլեն Ռուայալից եւ ներկա քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերից, որը այս սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում:
Խաղը հիթ է դարձել. մի քանի օրում այն խաղացել է ավելի քան 73 հազար մարդ, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:





























