Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկիի փողոցի 50-րդ տանը հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնից։

Հայտնաբերվել է 66-ամյա Մարգար Զաքարյանի դին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ նա մահացել է այրվածքներ ստանալու հետեւանքով,  դեպքը դժբախտ պատահար է, իսկ մահացողը ապրում էր միայնակ։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։