Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 16.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է թիվ 96 հասցեում գտնվող կիսակառույց շինության 2-րդ հարկում:

Փրկարարները անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դին պատգարակով իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին: