Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու իրանական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավդադ Զարիֆի գլխավորությամբ, քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը:

Ինչպես սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունն է հաղորդում, կողմերը քննարկել են տարածաշրջանում իշխող իրավիճակը, երկու երկրների ու դրանց ժողովուրդների առաջ ծառացած մարտահրավերները, ինչպիսին են ծայրահեղական գաղափարներն ու ահաբեկչությունը: 

Նախագահ Ասադը մտավախություն է հայտնել վահաբիստական գաղափարախոսության տարածման կապակցությամբ, որը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար:

Կողմերը քննարկել են հարցեր, որոնք կապված են «Ժնեւ-2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստման հետ: Իրանի ԱԳ նախարարը եւս մեկ անգամ հաստատել է իր երկրի դիրքորոշումը, որն իր աջակցությունն է հայտնում Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին: